07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսկ գարունը ՛՛թեժ՛՛ կլինի՞

՛՛Իշխանափոխությունը միշտ է եռյակի օրակարգում՛՛,-այսօր եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք եռյակի օրակարգում իշխանափոխության պահանջը մնում է, թե ոչ: 

Իսկ թե չեն քննարկել Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցելու հարցը, նա պատասխանց, թե ոչ, քանի որ արդեն իսկ հայտարարել են, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում մասնակցել, չմասնակցելու հարցը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՛՛թեժ՛՛ գարուն կլինի, Ռուբեն Հակոբյանը նախընտրեց զերծ մնալ ՛՛թեժ՛՛ որակավորումից, սակայն նշեց, որ առկա իրավիճակը հուշում է, որ համարժեք քայլեր պետք է կատարվեն դուրս գալու համար: ՛՛Եթե արմատական փոփոխություներ չկատարվեն, տագնապ կա, խուճապ չէ, բայց տագնապ ժողովրդի մոտ կա, որ իշխանությունը քայլեր չի կարողանում իրականացնել՛՛:
Առաջնորդների հանդիպման մասին ասաց, որ խորհրդաժողովից հետո կհայտարարեն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ