Կաթողիկոսը և Լևոն Տեր-Պետրոսյանը 40 տարվա գործընկերներ են. նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն. Արման Մուսինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից, այս մասին հայտարարել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
Ինչ վերաբերում է «Լայֆ Երևան» տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին՝ դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը», – նշել է Մուսինյանը։