07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է հանդիպել ՓՄՁ ներկայացուցիչների հետ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին ներկայացնել ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ ՓՄՁ ներկայացուցիչների դժգոհության պատճառներն ու օրենսդրական կարգավորումները:

Միրումյանը նշեց, որ դեռևս նախորդ տարի օրենքում փոփոխություն կատարվեց, որը նախատեսում էր փոխզիջումային տարբերակ, որ պետությունն ըստ էության նվազեցրեց հարկային ծավալը, փոխարենը սահմանեց փաստաթղթավորման պարտադիր պահանջ:

Փոխնախարարի խոսքով` դեռևս կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ՀՀ տարածքից դուրս կատարում են ապրանքային ձեռքբերումներ, որոնք կատարվում են ոչ թե իրենց կողմից, այլ համապատասխան կազմակերպությունների, և արդյունքում չեն կարողանում համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել:

՛՛Կառավարության որոշմամբ՝ կարգավորվեց, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր տնտեսվարող սուբյեկտները Չինաստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից ձեռք են բերում ապրանքներ, և անկախ նրանից թե այդ ապրանքների փաստաթղթերը մասնակցում են մաքսազերծման գործընթացին, թե ոչ, շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար այդ փաստաթղթերը համարվում են բավարար, և տնտեսվարող սուբյեկտները կարող են շատ հանգիստ աշխատել շրջանառության հարկի դաշտում:

Փոխնախարարը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտները դժգոհում էին նաև, որ  գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ, որովհետև պահանջում է մանրամասն նկարագրել յուրաքանչյուր ապրանաքախմբում ներառված բոլոր ապրանքների տեսակները:

՛՛Ձեր հանձնարարությամբ մենք վերանայեցինք նաև այդ ձևը, և էականորեն հեշտացվել է այն, ու տնտեսվարող սուբյեկտներն իրենց ամբողջ տնտեսական գործունեության ընթացքում մեկ անգամ պետք է ներկայացնեն և անգամ եթե նա տարիներ շարունակ այդ դաշտումէ , այդ տեղեկատվությունը մեկ անգամ պետք է ներկայացվի հարկային մարմիններին՛՛,-բացատրեց Միրումյանը:

Նրա խոսքով՝ տեղակտվությունը պետք է ներկայացվի որոշակի խոշորացված ապրանքատեսակների մասով, բավարար է լինելու ապրանքախմբի անունն ու քանակը, այլ տեղեկատվություն անհրաժեշտ չէ հարկային մարմիններին:

Երրորդ խնդիրն, ըստ նրա, իրազեկման հարցերին է վերաբերում, այսինքն՝ տնտեսավարողները դժգոհել են, որ տեղյակ չեն` ինչպես են իրականացվելու օրենքի փոփոխությունները, ինչպես են ձեռք բերելու փաստաթղթերը և այլն:

՛՛Այս ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, տոնավաճառներում ևս ու մանրամասն զեկուցվել է ընթացակարգը, որով պիտի առաջնորդվեն՛՛:

Վարչապետը շեշտեց, որ այսօր պետք է հանդիպում կազմակերպել ՓՄՁ ներկայացուցիչների հետ, հորդորելով` մշտապես տեղեկատվություն տրամադրել կատարված փոփոխությունների վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ