27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինվորին կախել են. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանում տեղակայված N զորամասի զինծառայող  Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։ 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երեւան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են  ձեռնարկվում՝  դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, առերեւույթ հանցագործության կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

 Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ