23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները, որոնք դատապարտվել են Հայաստանում, հայտնվել Թուրքիայում . Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:

Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

ուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ, եւ, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո՝ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է ահազանգել նրանց դեպքի մասին, որ քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում եւ պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են:

Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաեւ արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են՝ մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ