11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարզիկին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով Մուսա Դալգատի Մուրտազալիևը ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: Նշենք, որ նա Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամ է, հանդես է եկել 74 կիլոգրամ քաշային կարգում, 2011-2014 թվականների Եվրոպայի առաջնությունների  երկրորդ  և երրորդ մրցանակակիր է, միջազգային մրցաշարերի հաղթող:

 Մուսա Դալգատի Մուրտազալիևը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային  օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2015 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը նշված միջոցառումներին, և անհրաժեշտ է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մուսա Դալգատի Մուրտազալիևին։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ