25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը մեծաթիվ զորքեր է կուտակել, բարձր է պատերազմի հավանականությունը

Առաջնագծի տարբեր ուղղություններով լարվածությունը շարունակվում է՝ Նախիջևանի ուղղութամբ Ադրբեջանը մեծաթիվ զորքեր է վերախմբավորել, բարձր է պատերազմի հավանականությունը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

Պատգամավորի խոսքով, հրադադարը պայմանավորված է միջազգային հանրության կտրուկ արձագանքով, այժմ Ադրբեջանը և Թուրքիան կարծիք են ստեղծում, որ իրականում նրանք պատերազմ չեն ուզում և խնդիրը բանակցությունների միջոցով են ուզում կարգավորել, ցույց տալու համար, որ ագրեսոր չեն, բայց դա մեզ հնարավոր մաշտաբային գործողություններից չի հեռացնում: 

Անդրադառնալով այսօր Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ուժ կիրառելու և բերման ենթարկելու գործողություններին՝ պատգամավորը նշեց, որ ԶՈՒ ԳՇ պետը պետք է կանխեր, որ Եռաբլուրում զինծառայողների հարազատներին ծեծելով ու հրմշտելով չհեռացնեին տարածքից: 

«ԳՇ պետը պետք է գիտակցի, որ զոհերի հարազատների վրա ոստիկանության ոհմակի հարձակումը ծանր հարված է մարտական գծում գտնվող զինծառայողի համար»:

Սահմանային իրավիճակի վերաբերյալ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հինգ ագրեսիայի է դիմել, երկուսը՝ Արցախի Հանրապետության ուղղությամբ, երեքը՝ Հայաստանի Հանրապետության:

«ՀՀ տարածքային ամբողջականությունն էականորեն խախտվել է, ունենք մարդկային և տարածքային կորուստներ, զարմանալի է, որ այդքանից հետո այս իշխանությունը գնում է Եռաբլուր և խոսում բանակի մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

24news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ