Էդուարդ Պոլատովը բաց նամակ է հղելու Էրդողանին /վիդեո/
Արցախի եւ Հայաստանի հույների ՛՛Պատրիդա՛՛ կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովն այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ ահնդիպման ժամանակ ողջունեց Շարմազանովի ու ԱԺ մյուս պատգամավորների նախաձեռնությունը՝ նախապատրաստել հայտարարության նախագիծ Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: Նա այս որոշումը անվանեց խելամիտ, նշեց, որ այս հայտարարության ընդունումից հետո նման հայտարարություններ հավանաբար կմշակեն ԼՂՀ-ը, Արևմտյան Հայաստանը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, նա ասաց. ՛՛Թուրքիան շատ է լկտիացել՛՛: Պոլավոտն ընդգծեց, որ Թուրքիան մշտապես նվազեցնում է իր իսկ կողմից իրականացվա ցեղասպանությունների զոհերի թիվը: Նա հայտնեց, որ բաց նամակ է հղելու Էրդողանին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: