07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ-ը Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է մշակել /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում հանդիպեց ու խորհրդակցություն ունեցավ հունական ր ասորական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ դեռևս 2011 թվականից ակտիվ խորհդակցությունների ու քննարկումների փուլ են սկսել: ՛՛3-4 տարի առաջ երջանկահիշատակ վահան Հովհաննիսյանի հետ գրեթե այս նույն կազմով հանդիպեցինք ու քննարկում էինք Օսմանյան կայսրությունում ասորիների ու հույների ցեղասպանության ճանաչման խնդիրը: Մեր կածիքը և այն ժամանակ, և հիմա հստակ է, որ այո, եղել է ցեղասպանություն և այն նույն շարժառիթներով է, ինչ-որ եղել է հայոց ցեղասպանությունը՛՛,-նշեց Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհում լինելու են միջոցառումներ՝ նվիրված Եղեռնի հարյուրամյա տարելիցին: ՛՛Մեր խնդիրն է, որպեսզի  աշխարհը հասկանա, որ 21-րդ դարում քանի դեռ քաղաքակիրթ մարդկությունը չի դատապարտել մարդակային հասարակության նկատմամբ իրականացված ոճրագործությունները, վտանգ կա, որ ցեղասպանությունները 21-րդ դարում կկրկնվեն՛՛,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

Նա հայտնեց, որ հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ՀՀ ԱԺ-ում ինքը մյուս պատգամավորների հետ միասին նախապատրաստում են հայտարարության նախագիծ Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, որը ընդունվելու է քվեարկությամբ: 

՛՛Սրա նպատակը մեկն է, որպեսզի ամբողջ աշխարահը ևս մեկ անգամ գիտակցի, որ մենք պարտավոր ենք դատապարտել ցեղասպանությունները, որ մենք՝ ցեղասպանված ժողովուրդներս, այսօր ապրում ենք, այսօր պայքարում ենք, և բարին միշտ հաղթելու է չարին, սրա նպատակը մեկին է, որ չի կարելի 21-րդ դարում իրականացնբել ժխտողական քաղաքականություն, ինչն իրականցնում է Թուրքիան՛՛:

Շարմազանովն ընդգծեց, որ սա որևէ պետության, այդ թվում նաև Թուրքիայի դեմ չէ, սա հանուն է: Նա նաև նկատեց, որ սա կուսակցական նախաձեռնություն չէ, և վստահ է՝ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կստորագրեն այս հայտարարության ներքո:

Հրավիրյալները շնորհակալություն հայտնեցին նման հայտարարության տեքստի մշակման համար, նշեցին, թե որքան մեծ է դրա կարևորությունը: Ասորական համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ շատ լավ կլինի, որ այս հայտարարությունը ընդունվի մինչև ապրիլի 24-ը: Շարմազանովը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի: Նա բարձր գնահատեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի դերն այս գործում, շնորհակալություն հայտնեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, հասարակական-քաղաքական շրջանակներին, ովքեր քայլ առ քայլ արել են ամեն ինչ, որ հասնենք սրան:

Նա ընդգծեց, որ սրանով մեր պայքարը չի ավարտվում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ