07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի հետ հարաբերությունները հավերժ չեն. Արմեն Մարտիրոսյան

’’Ժառանգություն’’ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ  Գյումրիի դեպքերի ժամանակ  Հայաստանի իշխանությունները  ինքնիշխան երկրին սազող որևէ   քայլ չեն կատարել.’’Դրա լավագույն ապացույցը այն էր, որ միայ Պուտինի զանգից հետո Սերժ Սարգսյանը  ցավակցական խոսք ասեց’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

Ըստ Մարտիրոսյանի հայ-ռուսական հարաբերությունները դեռևս  ճշգրտման կարիք ունեն.’’ Գյումրեցիների պահանջը չի բավարարվում , իշխանությունների քայլերը այս միջադեպի հետ կապված անընդունելի է, նրանք կարծես այս երկրի իշխանությունները չլինեն’’:

Անդրադառնալով այն վարկածին, որ հայկական իրավապահ մարմիններն են բռնել Պերմյակովին, ապա հանձնել են ռուս սահմանապահներին Մարտիրոսյանը նշում է.’’Սա արդեն իսկ քննադատելի է ու միջպետական պայմանագրի համաձայն սահմանապահները եբնթարկվում են մեր երկրի օրենսդրությանը և ցանկացած սահմանախախտի առաջինը պետք է հանձնեին մեր երկրի իշխանություններին’’:

Քաղաքական գործիչը հավանական է համարում այն վարկածը, որ ոճրագործը մենակ չի գործել.’’Բոլորն էլ ռազմաբազայից են եղել, պարզապես ձեռնարկվում են քայլեր, որ միայն մեկը պատժվի: Սա ռուսական կողմի թելադրանքն է’’:

Հակադրվելով Արմեն Մարտիրոսյանի հնչեցրած տեսակետին` ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը հակադարձեց .’’ Արտառոց դեպք է տեղի ունեցել և ամենանհեթեթ վարկածներն են անգամ հնչում, որի պատասխանը պետք է քննությունը տա: Հետին խելքով բոլորը մասնագետներ են դարձել հայ-ռուսական պայմանագրերի: Այդ ցայկնոտային պահին դժվար է եղել մեր իրավական համակարգին ճիշտ կողմնորոշվելու: Այս դեպքը չպետք է ստվեր գցի հայ-ռուսական հարաբերությունների վրա’’:

”Ռուսաստանի հետ հարաբերությունները հավերժ չեն, իրենց միակ դաշնակիցը Հայաստանն է մնացել, ընդ որում Ռուսաստանը` Հայաստանի հաշվին տարբեր դարերում հարցեր  լուծեց”,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ