07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներսես Նազարյանի որդին մեծ պարտքեր ունի. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող “Մոսկվիչկա” սուպերմարկետների ցանցը օր օրի  “դատարկվում է”:

“”Ժողովուրդի” տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել: Արման Նազարյանի հետ կապ հաստատելու “Ժողովուրդի” բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո, “Ժողովուրդին” հաջողվեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանից մեկնաբանություններ ստանալ: Նազարյանն ասաց, որ ինքն ու իր որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից: “Որեւէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ  որեւէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ”, – ասաց Ն. Նազարյանը: Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանեց. “Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը””։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ