21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու են բացակայում “Ժառանգության” պատգամավորները

Հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորները մասնակցում են ոչ ամբողջական կազմով: “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչներից բաղկացած հինգ հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում են միայն երեք պատգամավոր` խմբակցության ղեկավար, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, “Ազատ դեմոկրատների” վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն  ու նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը:

“Ժառանգության” նախագախ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը չեն ներկայացել խորհրդարան: Henaran.am-ն այսօր զրուցել է Խաչատուր Քոքոբելյանի հետ եւ փորձել է պարզել, թե ինչով է պայմանավորված խմբակցության երկու անդամի բացակայությունը:

“ Գիտեք, մենք հինգ հոգով ենք աշխատում: Զարուհի Փոստանջյանը գործուղման մեջ է, Ստրասբուրգում է գտնվում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հայտարարություն է արել` իր ԱԺ-ում գտնվելու հետ կապված, եւ մինչեւ սեպտեմբեր պետք է որոշում կայացվի”,-նշել է Խաչատուր Քոքոբելյանը:

Նա հավելել է, որ պատգամավորների բացակայությունը չի խոչընդոտում խմբակցության աշխատանքին:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր մանդատից հրաժարվելու իր ցանկության մասին եւ այդ հարցի քննարկումը թողել “Ժառանգության” վարչությանը: Վարչությունը հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի  սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ