03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անվրդովմունք ծառայություն մեր զինվորների համար.Գարեգին Բ /վիդեո/

“Հոգու բերկրանքով եւ ուրախությամբ փառք ենք առ Աստված բարձրացնում, որ տերը շնորհիվ հայոց բանակի խաղաղ է պահում հայրենի մեր երկիրը եւ այդ խաղաղությունը մեզ տռրվում է ծանր գնով, մեր զինվորների կյանքի գնով։

Մենք հայցում ենք երկնավորից, որ իր օրհնության ներքո պահի, անվրդով ու ապահով պահի հայրենի մեր երկիրը եւ երկնքի լուսավոր օթեւանններում պահի մեր նահատակ որդիների հոգիները։ Թող տերը միշտ զորեղ ու հաղթական պահի հայոց բանակը, որպեսզի մեր ժողովրդի կյանքը ստեղծագործ լինի եւ բարօրության մեջ”,-ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանին վերջին շրջանում ստեղծած լարված իրավիճակին, կաթողիկոսն ասաց, որ Ադրբեջանը դրանով ձգտում է լարվածության մեջ պահում մեր երկիրը եւ ժողովրդին։

“Ադրբեջանը մշտապես նման սադրիչ գործողություններ է իրականացնում եւ լարվածության մեջ պահում մեր ժողովրդին եւ երկիրը, եւ ցավում ենք, որ մենք զոհեր ենք ունենում”-ասաց նա։

 Նա չպատասխանեց Գյումրիի սպանդի հետ կապված հարցերին: Ասաց` այսօր դրա օրը չէ, կխոսի հարմար առիթով: 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ