17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում

Նիկոլի այսօրվա ելույթից մարդկանց ճնշող մեծամասնության մոտ կարծիք ձևավորվեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի այս հարձակումը Ալիևի հետ պայմանավորվածության արդյունք է եղել, որպեսզի հետո ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթ ու դա ներկայացվի «Զատո 29.800 քառակուսի կիլոմետր եմ փրկել» վերնագրի ներքո: Նիկոլն այդ մասին ԱԺ-ում ասաց անուղղակիորեն՝ համոզմունք հայտնելով, որ իր անելիք քայլից հետո դավաճանի պիտակ է ստանալու, բայց ամեն դեպքում գնալու է այդ քայլին:

Դա՞ էր ուզում ասել Նիկոլը, թե՞ ոչ, արդեն էական չէ: Էականն այն է, որ հաշվի առնելով նրա տեսակը՝ մարդիկ ամեն ինչ ընկալել են այնպես, ինչպես ներկայացրեցի վերևում:

Սա ինքնախոստովանական ցուցմունք էր: Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում: Հայե՛ր, ոտքի՛:

Գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ