22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Փաշինյանը դավաճանելու է այնքան, քանի դեռ կա որևէ հայ, որը չի մորթվել ադրբեջանցու և թուրքի կողմից». Աննա Մկրտչյան

«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ խոսելու է միայն մեկ թեմայից՝ ՀՀ ներքին մարտահրավերից, որն ունի անուն-ազգանուն:

«Ես արդեն համոզվել եմ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանելու է այնքան, քանի դեռ կա որևէ հայ, որը չի մորթվել ադրբեջանցու և թուրքի կողմից: Երեկ ինքն ԱԺ-ում շատ քամահրանքով հետևյալ նախադասությունն արտաբերեց․ «էլ քանի՞ կռվող կա Հայաստանում»: Այսինքն՝ ուզում է հասկանալ, թե քանի՞ մարդ կա ՀՀ-ում, որն ունի հայրենիքի զգացողություն, որը երկիր ու պետություն ունենալը համարում է իր համար նվազագույն նախապայման իր կյանքը կազմակերպելու համար, ու այդ մարդկանց վերջն էլ պետք է տեսնի ու հանգստանա երևի թե:

Արդեն շատ ակնհայտ ասում է, որ ինքը փաստորեն զենք չի կարողանում գնել, բայց այդ նույն անձնավորությունը գլուխ էր գովում, թե 4 տարում ավելի շատ զենք է բերել Հայաստան, քան նախորդ 30 տարիներին,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով,- Այդ ի՞նչ է արել, որ իրեն զենք գնել թույլ չեն տալիս»:

Զարուհի Դիլանյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ