06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ես գիտեմ՝ ինչ եմ անում և անում եմ. Երվանդ Զախարյան /վիդեո/

Ինչպես արդեն Henaran.am-ը  տեղեկացրել էր,  նախագահի նստավայրի մոտից ՛՛Նաիրիտ՛՛գործարանի աշխատակիցները երթով շարժվեցին դեպի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նրանք հանդիպեցին նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նախարարը  աշխատակիցներին տեղեկացրել է, որ փետրվարի 2-ին այցելելու է գործարան և աշխատավարձը տալու օրվա վերաբերյալ հստակ տեղեկատվություն  է տրամադրելու:

՛՛Նախարարը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսուհետև բոլորը ստանալու են աշխատավարձ։ Այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում նախարարությունում, աշխատավարձերի մարման հիմնական ճանապարհը Նաիրիտի գույքի օտարումն  է, որը արդեն մեկնարկել է։

Ինչպես նաև նախարարը տեղեկացրեց, որ Միջպետական բանկի հետ բակացությունները շարունակվում են և եթե դրանք դրական արդյունք ունեցան, ապա փետրվար ամսին ոչ թե մեկ ամսվա աշխատավարձ կստանանք, այլև մի քանի ամսվա՛՛,-հանդիպումից հետո աշխատակիցներին տեղեկացրեց  գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ 

Աշխատակիցներն ասել են, թե Զախարյանի ասածներին չեն հավատում, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ նախարարն իրենց խաբել է․ ՛՛Կհավատաք, թե ոչ, դա ձեր պրոբլեմն է: Ես գիտեմ՝ ինչ եմ անում, և անում եմ՛՛,-ասել է Զախարյանը։ 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ