27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանգիստ թողնենք Պերմյակովին եւ համատեղ խմբերին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանի Դաշանության պաշտպանության նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում չի բարձրացվել Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերյակովին հայկական կողմին փոխանցելու հարցը:
“ Հարց է եղել գործող բոլոր համաձայնագրերի, միջպետական համաձայնագրերի եւ գործող օրենսդրության շրջանակներում, որպեսզի կարողանանք իրավական ողջ գործընթացն իրականացրել:

Ասեմ, որ այդ ժամանակահատվածում՝ հենց առաջին իսկ հայացքից, նույն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ղեկավարությունը ասում է, որ իրավական նորմերի համաձայն, եթե դեպքն այստեղ է կատարվել, նաեւ պետք է ճշտենք գոյություն ունեցող իրավական բոլոր նորմերը եւ այդպես էլ իրականացնենք”,-ասաց նա:

Պաշտպանության նախարարը լրագրողներին խորհուրդ տվեց հանգիստ թողնել Պերմյակովին եւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության համատեղ խմբին:
“Իրենք բավականին լուրջ աշխատանք ունեն կատարելու: Եվ, ի վերջո, պետք է իմանան՝ Պերմյակո՞վն է արդյոք կատարել, թե՞ ինչ-որ ուժեր կան, որոնք կանգնած են նրա ետեւում եւ այլն, եւ այլն: Շատ, շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, եւ մենք՝ ոչ ես, ոչ էլ դուք, իրավունք չունենք մտելու այդ մասնագիտական մանրունքների մեջ, որ պետք է աշխատեն իրավական ոլորտի ներկայացուցիչները”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ