01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանի հնարավոր անվստահություն սկսելու գործընթացն ունենալու է լոկ 24 ժամյա քարոզչական էֆեկտ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Խորհրդարանական ընդդիմության վրա «բոչկա գլորելով» պայծառ քաղաքական գործիչ կամ ավելի թունդ ընդդիմադիր չեն դառնում։
 
Թե բա ինչու՞ Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթաց չեն սկսում։
Ակնհայտ է, որ քաղաքականությունը ոչ բաժակաճառ է, ոչ էլ՝ էմոցիոնալ ցանկությունների շտեմարան։
Քաղաքականությունը հաշվարկ է ու ռազմավարություն։
Պարզ է չէ՞, որ վաղը Փաշինյանի հնարավոր անվստահություն սկսելու գործընթացն ունենալու է լոկ 24 ժամյա քարոզչական էֆեկտ , որից հետո գալու է հերթական հիասթափությունը։
 
Կարիք չկա իրար վրա քար նետել։
Փաշինյանի հրաժարական կարող է լինել համաժողովրդական մեծ ընդվզման ու աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների պայմաններում, բայց ընդդիմությունն էլ իր հերթին պետք է ներկայացնի իր վարչապետի թեկնածուին, ճգնաժամային կառավարման թիմն ու կոնկրետ ծրագիրը։
Մնացածը՝ լոլոներ են։
 
Հ.Գ. Շնոհավոր Խաչվերաց։
Թող Աստված ողորմությամբ դատի մեղավորներիս»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ