08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշխարհն ավիրվելու է նիկոլանմանների ջանքերով. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մինչ գեոքաղաքական գործընթացները փորձում են մեղմել կամ կառավարել աշխարհում կուտակված բազմաթիվ պայթյունավտանգ կոնֆլիկտները, Հյուսիսային Կորեան օրենք է ընդունել, որը նրան իրավունք է տալիս կանխարգելիչ միջուկային հարված հասցնել:
 
Նման հարվածը հնարավոր կդառնա, եթե Փհենյանը թշնամու սպառնալիքը մոտալուտ և հավանական համարի:
Կիմ Չեն Ինն այժմ օժտված է միանձնյա, միջուկային զենքի հետ կապված գործողությունների ցանկացած որոշում կայացնելու բացառիկ իրավունքով։
 
ԿԺԴՀ ղեկավարն ասել է նաև, որ երկիրը ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ չի վարի։
Աշխարհն ավիրվելու է նիկոլանմանների ջանքերով` ոմանք հանուն իրենց երկրի, ոմանք` հանուն անձնական շահերի, դրանցից մեկն էլ` հանուն թշնամու»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ