06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նշված ուժերն իշխանություններին հեռացնելու ոչ մի գործուն քայլով չեն առանձնանում. Արմեն Նավասարդյան

ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանյան քաղաքական կյանքում գոյություն ունի հայրենադավության մրցաշար որում վաղուց արդեն մասնակցում են նաև այնպիսի ուժեր, որոնք ներկաներին քննադատելիս անպայման վարկաբեկում են նաև նախկիններին…Վերջիններիս նպատակը հանրությանը տոտալ հիասթափությամբ սնելն է, որը հեշտ մարսվելու համար երբեմն համեմված է լինում սին հույսերով…
 
Նմանատիպ վարքագծով առանձնանում են նաև առանձին մտահոգ քաղաքացիներ և բնականաբար խոսքս իրենց չի վերաբերվում…
Նշված ուժերն իշխանություններին հեռացնելու ոչ մի գործուն քայլով չեն առանձնանում և չեն առանձնանալու, բայց իշխանություններին քննադատելու քողի տակ ծավալում են իրենց բուն գործունեությունը` իշխանությունների դեմ պայքարի ավանգարդում կանգնած նախկիններին վարկաբեկելը…
Արդյունքում շահում են իշխանությունները, որովհետև իշխանությունների դեմ իրական պայքարողների վարկաբեկվելուց հետո իրական պայքարին շատերը չեն միանում…Բոլորից հիասթափված` մարդիկ ընտրություններին էլ չեն մասնակցում, իսկ իշխանություններն ունեն իրենց կայուն գաղափարակից էլեկտորատը, գումարած վարչական ռեսուրսների կիրառում և տարատեսակ կեղծիքներ…
2021թ.-ին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 49.39 տոկոսը…
 
Փաշինյանի թակարդից դուրս գալով ու նմանների թակարդն ընկնելով` մարդիկ միևնույնն է ակամայից շարունակում են ամրացնել ազգադավերի իշխանությունը…
Այսօր քաղաքական կյանքում կան նաև այնպիսի կերպարներ, որոնց տարբերակիչ գիծը 2018թ.-ին «Փաշինյանի արևով երդվելն» և այսօր նախկիններին քննադատելու սլաքը միայն ՀՀԿ-ի ուղղությամբ թեքելն է…
Վերջիններս, ովքեր իրենց ցածր տրամաբանությամբ ու վերլուծելու դատարկ ունակությամբ 2018թ.-ին ընկան բացահայտ խաբեբա, ազգադավ նիկոլի թակարդն ու այսօր «ինքնավստահության Էվերեստի» գագաթից վարկաբեկիչ քարեր են շպրտում «նվաստներիս» դեմքին այս անգամ էլ նշելով օրինակ, որ Փաշինյանին ՀՀԿ-ն է բերել իշխանության, պետք է հասկանան, որ այժմ նորից իրենց անհիմն ինքնավստահությամբ` ակամայից ու անգիտակցաբար շարունակում են անուղղակի կերպով «երդվել Փաշինյանի արևով»…»
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ