08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մանրամասներ՝ Վեդիում տեղի ունեցած միջադեպից․ «Հրապարակ»

 «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։

Ականատեսներից մեկի պատմելով՝ չնայած առաջին իսկ պահից ոստիկաններ են եղել տարածքում, սակայն նրանք պասիվ դիտորդի պես հետեւել են ծավալվող իրադարձություններին եւ խառնվել են միայն այն ժամանակ, երբ բանը հասել է ծեծկռտուքի։ Բերման են ենթարկել թուրքերեն խոսող տղամարդուն ու կնոջը։

Ավելի ուշ քննչականից հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ, թե ինչպես են հայտնվել Վեդիում եւ ինչ են ցանկացել անել, կատարվածի հանգամանքներն իրավապահները պարզում են»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ