30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«ՆԱՏՕ-ին ասեիք՝ թող պատերազմը կանգնեցներ, բա ինչո՞ւ չկանգնեցրեց»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ,Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունը կարող է լինել մեր պետականության վերջին տապանաքարը։

 

Վերջին շրջանում նիկոլիզմի սպասարկուներն ,իրար հերթ չտալով, ՀԱՊԿ-ից դուրս գալու ու դեպի ՆԱՏՕ գնալու կոչեր են անում։

Ո՞ւր էր ՆԱՏՕ-ն 44 -օրյա պատերազմի ժամանակ։

 

Քանի՞ անգամ դատապարտեց Ադրբեջանի վայրագությունները։

Դեպի ՆԱՏՕ գնալ ՝ նշանակում է գնալ դեպի Հային ցեղասպանող Թուրքիան։

ՀԱՊԿ -ի մասով…

Իհարկե կան խնդիրներ։

Դրա մասին բազմիցս խոսել եմ,բայց դրա մեղավորը նախ Հայաստանի նիկոլիստական ռեժիմն է։

Ո՞վ էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա քրեական գործ «կարում»։

Ո՞վ ՌԴ նախագահ Պուտինին չէր դիմավորում։

Ո՞վ էր պատերազմի սկզբում «խաղեր տալիս» ՆԱՏՕ-ի ու հրաժարվում ռուս խաղաղապահներից։

Ո՞վ հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմը կանգնեցնելու ՌԴ միջնորդությունը,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնեին, Շուշին մերը կլիներ,հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա,բայց հրաժարվեցին կանգնեցնել՝ իմանալով, որ պարտված ենք արդեն։

Կարո՞ղ է՝ դրանում էլ ենք մենք մեղավոր։

Ես Նիկոլին դեռ հոկտեմբերի 12-ին եմ ասել՝ դիմի ՌԴ-ին ու կանգնեցրու պատերազմը։

Բա ինչո՞ւ ՀՀԿ-ի ժամանակ ՀԱՊԿ -ի ու ՌԴ-ի հետ լուրջ խնդիրներ չէր առաջանում։

Ինչպե՞ս էր լինում, որ 2016-ին ՀԱՊԿ-ն Բորդյուժայի շուրթերով մեղադրում էր Ադդբեջանին,իսկ Լավրովն էլ՝ քննադատում Թուրքիայի ապակառուցողական քայլերը:

Այն ժամանակ Հայաստանում կար կանխատեսելի,վստահելի ու դաշնակցի հետ նորմալ աշխատող իշխանություն։

Ավելին. Սերժ Սարգսյանի օրոք 50.000 տոննա «ձրի» ռազմական օժանդակություն էինք ստանում ու նաեւ «Իսկանդեր»։

Համոզված եմ՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ առաջացել են նախ եւ առաջ այս ռեժիմի պատճառով։

Հայ-ռուսական դաշինքին իրական այլընտրանք չկա։

ՆԱՏՕ-ին ասեիք՝ թող պատերազմը կանգնեցներ, բա ինչո՞ւ չկանգնեցրեց։

Արցախի մնացած մասի անվտանգության երաշխավորն ո՞վ է՝ ոչ Հայաստանն է արդեն ու ոչ էլ ՆԱՏՕ–ն, այլ ՝ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը։

Մի բան իմացեք՝ ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի նավերը հայկական լեռներ չեն բարձրանում,այդ իրավուքը նրանք վաղուց զիջել են թուրքերին»։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ