22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ո՞նց, ե՞րբ ու ինչո՞ւ ադրբեջանական զորքը հասավ Շուշի. Օդից չեն իջել քաղաք, որ ձեր արևին «շուստրիություն» եք անում՝ վերջից սկսում. ադրբեջանագետ

Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք՝ ո՞նց, ե՞րբ ու ինչու՞ ադրբեջանական զորքը հասավ Շուշի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան.

«1. Ո՞վ է հանցավոր անգործություն դրսևորել պատերազմի նախապատրաստման փուլում

2. Ո՞վ է սխալ կադրային քաղաքականություն վարել բանակում՝ առանցքային պատասխանատու պաշտոնների նշանակումների հարցում՝ նախապատերազմական փուլում

3. Ո՞վ է զենքի գնման պլանը տապալել։

4. Ո՞վ է զորքի բացազատման հրաման տվողը։

5. Ո՞վ է Ջրականի ուղղության ճեղքման պատասխանատուն։

6. Ո՞վ է Հադրութի, Կովսականի, Սանասարի, Վարանդայի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն։

Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք՝ ո՞նց, եր՞բ ու ինչու՞ ադրբեջանական զորքը հասավ Շուշի։ Օդից չեն իջել քաղաք, որ ձեր արևին «շուստրիություն» եք անում՝ վերջից սկսում»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ