06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա երկար ձգձգվող պատերազմ է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության սրացման մասին, նշել է, որ դա մի քանի պատճառ ունի: Նա նշել է նաեւ, որ սահմանին տիրող լարված իրավիճակը կանխատեսելի էր:

Քաղաքագետն իբրեւ լարվածության առաջին պատճառ նշել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

“2014 թվականի վերջը եւ 2015 թվականի սկիզբը բավական ինտենսիվ էին ադրբեջանա-թուրքական ամենաբարձր հանդիպումների առումով: Ակնհայտ է, որ այստեղ պայմանավորվածություն կա երկու երկրների միջեւ` համատեղ ջանքերով միջազգային հանրության ուշադրությունը շեղել ցեղասպանության 100-ամյակից”,- ասել է նա:

Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքի մեկ այլ պատճառ էլ, ըստ քաղաքագետի, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունն է:

“Ադրբեջանում հիանալի հասկանում են, որ, ԵՏՄ-ի լիարժեք գործելուց հետո, այն բավական լուրջ անվտանգության գործոն է դառնալու Հայաստանի համար: Ադրբեջանը ցանկանում է միջազգային մակարդակում սովորական դարձնել այն իրողությունը, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը կարող է գտնվել պատերազմական իրավիճակում, և նրա սահմանները կարող են մշտապես գնդակոծության մեջ պահվել”,- նշել է Հ. Մելիք-Շահնազարյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին մի իրավիճակ է սկսել, որը, քաղաքագետի խոսքով` ուրիշ բառով, քան պատերազմ չի կարելի բնութագրել: Ըստ նրա` սա երկար ձգձգվող պատերազմ է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ