06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաջորդը զիջելու ենք Հայաստանի բուն տարածքից․ «Հրապարակ»

Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնումով «հանձնելու» գործընթացը չի ավարտվելու։ Հաջորդը զիջելու ենք Հայաստանի բուն տարածքից, մասնավորապես՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի հատվածից։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման աշխատանքների արդյունքում, առանց ուժի կիրառման։ Ադրբեջանը վճռական է տրամադրված հայկական տնօրինության տակ գտնվող Այգեպարի, Բաղանիսի եւ մյուս գյուղերի հարցում եւ պնդում է, որ այդ տարածքը խորհրդային տարիներին իրեն է պատկանել, եւ զիգզագի կամ սեպի տեսք ունեցող հատվածում պետք է սահմանազատում արվի, ու այդ սեպը վերանա։

Մեր աղբյուրին հարցրինք՝ իսկ կա՞ հատված, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանից անցնելու է Հայաստանին։ Ասաց․ «Կա՝ Սեւ լճի այն հատվածը, որը պատերազմից հետո վերցրել են իրենց վերահսկողության տակ, նաեւ՝ Սոթքի մասում առաջ եկած հատվածներից ադրբեջանական զինուժը դուրս կգա»։ Նա նաեւ վստահեցրեց, որ անկլավների՝ Տիգրանաշենի կամ Արծվաշենի հարցը չի քննարկվում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ