08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Դաշնակցությունը նոր Բյուրո ունի

 Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ 16-24 Հունվարի 2015 թվականի։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։

 Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։

  Իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32րդ Ընդհանուր Ժողովը ընտրեց նոր Բյուրո՝ հետեւյալ կազմով.

Վիգեն Բաղումյան (Իրան)

Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Հակոբ Խաչերյան (Լիբանան)

Հրանտ Մարգարյան (Հայաստան)

Կիրո Մանոյան (Հայաստան)

Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Բենիամին Պչաքչյան (Լիբանան)

Հակոբ Տեր Խաչատուրյան (Կանադա)

Արմեն Ռուստամյան (Հայաստան)

Սպարտակ Սեյրանյան (Հայաստան)

Մուրադ Փափազյան (Ֆրանսիա)

ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին, Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին եւ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ