22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Շվեդուհին ապշեցրել է ոստիկաններին

Շվեդիայի բնակչուհին “խոստովանել” է չկայացած սպանությունը` ոստիկանական մեքենայով անվճար տուն հասնելու համար: Արտասովոր միջադեպը գրանցվել է դեռեւս ձմռանը, սակայն ԶԼՄ-ներին այն միայն հիմա է հայտնի  դարձել:

50-ամյա կինը որոշել է զանգահարել ոստիկանություն եւ  իր համար յուրօրինակ “տաքսի” կանչել, քանի որ նա հարբած է եղել եւ ցանկացել է անվճար հասնել տուն: Նա զանգահարել է ոստիկանություն եւ ասել, որ սպանել է իր հարեւանին` միաժամանակ  հայտնելով իր հասցեն:

Երբ ոստիկանությունը ժամանել է “դեպքի վայր”, հանցագործության ոչ մի հետք չի հայտնաբերվել: Կնոջը նստեցրել են ոստիկանական մեքենա, սակայն ոչ թե տուն են տարել, այլ հարբածների համար նախատեսված կենտրոն: Իրավապաշտպան մարմինների հետ զրույցի ժամանակ էլ  նա հայտնել է, որ հորինել է հարեւանի սպանության հետ կապված պատմությունը:

Այժմ շվեդուհին պարտավոր է տուգանք վճարել կեղծ ահազանգի համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ