Որոշակի համաձայնության եկել ենք. Միհրան Պողոսյանն իր ու ՛՛Սթարի՛՛ սեփականատիրոջ հետ կապված պատմությունից /վիդեո/
‘’Կային որոշակի շենք-շինություններ, որոնք տրված էր վարձակալության տարբեր տնտեսվարող սուբյեկտների: Պարզապես տվյալ դեպքում եղել էր պայամանագիր, որի ժամանակ պետք է կատարեին պատարավորություններ, և այդ պարտավարությունները չի կատարել որպես քաղաքացի, և դիմել է դատարան’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գումարային վեճ է ունեցել ՛՛Սթար՛՛ խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, որին նա պարտքով 5 մլն 146 հազար 842 դոլար էր տվել և չէր կարողանում հետ վերցնել: Պողոսյանն ընդգծեց, որ նախքան պետական պաշտոնյա լինելը բիզնեսով զբաղվել է, իսկ այդ պատմության հետ կապված ասաց, որ որոշակի համաձայնության են եկել:
Ինչ վերաբերում է նրան, որ հիմա էլ բիզնես ունի, թե ոչ, Միհրան Պողսյանը հերքեց այդ տեղեկությունները, նշեց, որ, բնականաբար, կգտնվեն երրորդ, չորրորդ կարգի բարեկամներ, որոնք զբաղվում են բիզնեսով: ՛՛Ֆրեշ՛՛ սուպերմարկետը, նրա խոսքով, տարածքն իրենն է, սակայն տրվել է վարձակալության այլ կազմակեպության, իսկ ՛՛Կեչառիս՛՛ հյուրանոցը իր բարեկամներից մեկինն է:
Հարցին, թե ԵՏՄ անդամակցությունից հետո էկզոտիկ մրգերի ներմուծումն ավելի նպաստավոր պայմաններում է հայտնվել, թե ոչ, Պողոսյանը պատասխանեց. ՛՛Ավելի ճիշտ կլինի ուսումնասիրեք՝ որ կազմակերպություններն են զբաղվում և տնօրեններին հարցրեք՛՛:
Նկատենք, որ ըստ մամուլի՝ Միհրան Պողոսյանին պատկանող ՛՛Քեթրին՛՛ կազմակերպությունն է զբաղվում Հայաստան էկզոտիկ մրգերի ներկրմամբ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: