02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին». Մուրադ Փափազյան

«Հայաստանի կառավարությունն անպատասխանատու է. ամեն ինչ ձեռնարկում են՝ ճեղքելու Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները: Անպատասխանատու են, որովհետև իրենց կեցվածքով տկարացնում են Հայաստանը՝ նախընտրելով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքն արգելող նոր որոշումներին՝ նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

 

Այս համատեքստում սփյուռքահայ գործիչն ուշադրություն հրավիրեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ապա նկատեց, որ այդ հայտարարությանը հաջորդեց իր մուտքի արգելքը և այսօր արդեն՝ նոր արգելքներ:

«Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին՝ իբրև ապագա գործընկերոջ: Այսօր համոզված եմ, որ թուրքական պահանջին դրական պատասխան տվեցին. պետք է մերժել այս մոտեցումը»,- եզրափակեց Մուրադ Փափազյանը:

 

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ի երեկոյան էլ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ՝ Հայաստան մուտքն էր արգելվել։

«Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ»,- մեզ հետ զրույցում ասել էր Մուրադ Փափազյանը:

Երեկ տեղեկացրել ենք, որ արգելվել է ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական  միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, իսկ այսօր առավոտյան արդեն՝ Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը։

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ