11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հերթական դիվերսիոն փորձ. հայկական կողմը զոհեր ունի /լրացված/

Այսօր՝ հունվարի 22-ին,  առավոտյան ժամը 7-ի մոտակայքում Տավուշի մարզի Չորաթան գյուղի մոտ թշնամու կողմից հերթական դիվերսիան է տեղի ունեցել: Դեռեւս չճշտված տեղեկություններով հայկական կողմից կա  երկու զոհ եւ վիրավորներ:

Ադրբեջանական կողմի կորուստներն ավելի շատ են: 

Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, ով ներկայումս գտնվում է Չորաթան գյուղում:

Այլ մանրամասներ առայժմ պարզել չի հաջողվել:

Նշենք նաեւ, որ մի քանի ժամից Չորաթանում տեղի կունենա պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի հուղարկավորությունը:

10.53

Րոպեներ առաջ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է.

Հակառակարոդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարությունը: Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան: 

ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցություն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետեւանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ