20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը. նախարարը խուսափեց /վիդեո/

“Մենք մակրոտնտեսական կանխատեսումով, ըստ մեր գործառույթների, ընդհանուր առմամբ չենք զբաղվում: Հիմա նայում ենք զուտ արտադրական ձեռնարկությունների մասով, արտահանման ծավալների մասով, գոյություն ունեցող միջազգային շուկայում ազդեցությունների մասով, որքան որ առանձին սուբյեկտների վրա ազդեցություն կունենա: Առանձին-առանձին ամեն ընկերության հետ տարվում է աշխատանք, այսինքն, այն ընկերությունների, որոնք ունեն արտահանման պոտենցիալ:

Ոլորտային քննարկումների ժամանակ նույնիսկ մասնակի խնդիրներով անդրադառնում էինք: Մեր խնդիրը լինելու է նախ՝ աջակցության մեխանիզմների, երկրորդ՝ ստեղծված նոր կառույցը, գիտեք Հայաստանի զարգացման հիմնադրամ է հիմնադրվել, այն ֆունկցիաները, որոնք մեր տնտեսվարող սուբյեկտները չեն իրականացում, ասենք՝ իրենց արտադրանքը այլ շուկաներում ներկայացնելու մասով, մենք այդ մասով ուզում ենք, որ պետությունը այդ ֆունկցիան վերցնի, որպեսզի կարողանանք հետագայում էլ աջակցել”,-լրագրողներին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ էկոնոմոկիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Չնայած լրագրողների համառ պնդումներին՝ նախարարը հստակ չմեկնաբանեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսումը, ըստ որի` այս տարի Հայաստանի տնտեսական աճը 0% կլինի:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ