18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հարկային արտոնություններ արտահանողներին /վիդեո/

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով, այս պահին Հայաստանում չկա 50 մլրդ դրամի ապրանք արտահանող որեւէ կազմակերպություն, որը կկարողանա օգտվել “Շահութահարկի մասին” օրենքում նախատեսվող փոփոխություններից եւ 20%-ի փոխարեն վճարի 2 % շահութահարկ:

Նշենք, որ կառավարության հավանությանն արժանացած “Շահութահարկի մասին” օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին” օրենքի նախագծով նախատեսվոմ է, որ բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 10 անգամ՝ ներկայիս 20 %-ի փոխարեն սահմանելով 2 %: 

“Այս պահին չկա նման շրջանառություն ունեցող կազմակերպություն: Մեկ կազմակերպություն հանքարդյունաբերության ոլորտում է, որն ունի նման արտահանում, բայց օրենքով բացառություն է դրված եւ հանքարդյունաբերության ոլորտին չի վերաբերում”,-կառավարության նիստից  հետո՝ հունվարի 22-ին  ասաց Վ.Միրումյանը:

Օրենքը  վերաբերում է բացառապես նոր կատարվող ներդրումներին եւ արտերկրյա ներդրողներին, որոնք արտադրություն կսկսեն ՀՀ-ում ու արդյունքը կարտահանեն: Բանակցություններն արդեն սկսված են եւ փոխնախարարի խոսքով, ամենատարբեր երկրներից կարող են լինել ներդրողներ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ