25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը Էրդողանին հրավիրեց գրավել ՀՀ-ն. Շարմազանով

Մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիան գալիս է Կովկաս, որ հայկական գործոնը ոչնչացնի, ու էսօր դու զանգում ես Էրդողանին ու ասում. «Պարո՛ն Էրդողան, արի հայկական գործոնը ոչնչացրու»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

 Նրա խոսքով՝ Փաշինյանն այդկերպ Թուրքիայի նախագահին փաստացի հրավիրեց գրավել ՀՀ-ն: «Իշխանություններն այսօր ծափարահություններով ՀՀ-ն տանում են դեպի թուրքական վիլայեթ։ Միգուցե մեր մեղքերի համար ենք պատժվում, 1,5 մլն կոտորեցին, էլի խելքի չեկանք, որ խելքի գայինք 2018 թիվ չէր լինի, ու հիմա կարծես Աստված մեզ նորից տանում է փորձության, որ խելքի գանք»,- ասել է Շարմազանովը:
 
 

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային պրոցեսներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

24news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ