01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊՆ-ում լրտեսության դեմ են պայքարում. «Հրապարակ»

Արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարարության եւ դրան կից հիմնարկների աշխատակիցներին, մասնավորապես, զինկոմիսարիատներին, արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ։ Հիմնավորումն անվտանգային խնդիրներն են։

Մանրամասներ չեն հայտնել, սակայն հասկացվել է, որ դրանով լրտեսության դեմ են պայքարում։ Սմարթ հեռախոսներով սոցցանցերի եւ կապի այլ տեսակների միջոցով տեղեկությունների փոխանցումը դյուրին է։

Մեզ ահազանգած ՊՆ աշխատակիցները, սակայն, դժգոհում են, որ նորագույն տեխնոլոգիաների մեր օրերում ՊՆ ղեկավարության այս որոշումը մի քանի անգամ բարդացրել է իրենց աշխատանքը, քանի որ հեռախոսը նաեւ աշխատանքային միջոց է։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է մեկ անգամ եւս զինկոմիսարիատների խոշորացման ծրագիր իրականացնեն։ Պատճառը, ենթադրվում է, զորակոչիկների թվի կրճատումն է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ