01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը. «Հրապարակ»

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։

Մենք տեղեկացանք, սակայն, որ հեռախոսազրույցի պայմանավորվածությունն ավելի վաղ էր կայացել՝ ոչ կոնկրետ մեկի նախաձեռնությամբ, այլ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում եւս նույն տեքստն էր տեղադրվել, բնականաբար՝ թուրքերենով։ Ասացին՝ համաձայնեցրել, նոր են տարածել։ Մինչդեռ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցներում հաճախ է լինում, երբ հայկական կողմը մի բան է տարածում, Կրեմլը՝ այլ բան»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ