03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գնել Սանոսյանը, հնարավոր է, նոր պաշտոն ստանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն են հայտնում՝ քաղաքական իշխանությունը ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի աշխատանքից այդքան էլ գոհ չէ, ու Սանոսյանին մտադիր է այնտեղ տեղափոխել ոլորտը քիչ թե շատ խելքի բերելու համար:

 «Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով մեզ հասած տեղեկությունը, ասաց Գնել Սանոսյանի մամուլի քատուղար Սոնա Հարությունյանը:

Այս պահին թեեւ իշխանությունը հստակ որոշում չունի, թե ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին ինչ պաշտոն է վստահելու, բայց ենթադրելի է, որ նա կարող է ապագայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնել: Այս մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է:

Այսօր, ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Իշխանությունը, փաստորեն, ՆԳ նախարարություն ստեղծելու գաղափարը կամաց-կամաց կյանքի է կոչում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ