30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրո եւ Հավատի արձան․․․ձեզ պետք չի՞․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ներիր մեզ Տեր․․.
Կոտրվող Խաչքարերի, թշնամիներին հանձնվող Եկեղեցիների, ավերվող Սրբավայրերի, մզկիթ դարձող Տաճարների, ծաղրվող հոգեւորականների,քանդվող եւ անպաշտպան հուշաքարերի, ոչնչացվող անձեռակերտ Տաճարների, ծաղրվող Սրբերի, ծռմռվող Խաչերի, կորսվող Հավատի, անտեր Հույսի, սպանված Սիրո եւ մոռացվող Աստծո երկրում մի մեծ, ամենամեծ, շատ մեծ, անհարմար մեծ, թանկարժեք մեծ, ինքըստինքյան՝ մեծ , մրցույթով <անցած> մե՝՝՝ծ Քրիստոսի արձան․․.
Քրիստո՞սի․․․․Հիսո՞ւսի․․․
Հի՞սուս Քրիստոսի․․․
Աստծո միածին Ո՞րդու․․․
Արձա՞ն․․․․Քարե՞ղեն․․․․Քա՞ր․․․․Քարացա՞ծ․․․
Առանց Հո՞գի․․․
 
Իսկ Սե՞ր․․․
Իսկ Սիրո եւ Հավատի արձան․․․ձեզ պետք չի՞․․․Թա՞նկ է․․․Որովհետեւ փողով չի չափվո՞ւմ․․․
Ուրեմն, Էջմիածինը՝ հեչ, Գեղարդն ու Գառնին՝ զրո, Տաթեւը՝ թեւաթափ, Սաղմոսավանքն ու Զվարթնոցը՝ խորովածանոց, չշարունակեմ․․․Ուրեմն՝ Պետությունը՝ հեչ, Հայ Առաքելական եկեղեցին՝ հեչ, ջնջել են, չկա, քանդողը իրենք են, երկրի տերը իրենք են, քարերը իրենցն է, իշխանությունը իրենցն է, շաատ փողը՝ իրենցն է։ Եւ իրենք ասում են՝ չկա պատմություն, չի եղել, ի՞նչ եկեղեցի, ի՞նչ խաչքար, ի՞նչ հավատ․․.
տուրիզմ, տուրիզմ մինչեւ վերջ․․․
Սրանց «նոր Հայաստանում» այսուհետ եւս ամեն ինչ կսկսվի քարեղեն մեծ, շատ մեծ, ահռելի մեծ, ամոթի չափ մեծ արձանով․․Իրենք իրենց համար նոր աստվածներ էլ կկառուցեն․․.Չկասկածեք․․․
Հա, անունը կդնեն Քրիստոս, Առայժմ՝ Քրիստոս․․․
Բայց դա Աստծու որդու հետ կապ ո՞ւնի․․․
Հայաստան գալու համար տուրիստներին միայն էդ արձանն էր պակասում․․․
Հայի հավատի ոտնահարումն է լինելու սրանց տուրիզմի զարգացումը։
Գալու են տեսնեն, թե առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ազգը ինչպես դարձավ էն, ինչ դարձավ․․․
Չէ, սրանք մեղք չունեն․․.
Ինքըստինքյան կստացվի․․․․
Մեղքը մերն է, որ ուժեղ չեղանք մեր Հավատի ու Սիրո մեջ ու ինքներս մեր ձեռքով սպանեցինք Հույսը․․․»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ