Հայաստանի «հերը սկսվել» է անիծվել. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի «հերը սկսվել» է անիծվել, երբ ապաքաղաքական , անսկզբունքային, Մեսրոպ Մաշտոցի հետ «պինդ խռով» օլիգարխիկ տարրերը մտան ակտիվ «քաղաքականություն» ու սկսեցին պետական կառավարման մեջ դերակատարում ունենալ։
Ու դա եղել է նախկին իշխանություններիս ամենամեծ մեղքը։
Ասել ու կասեմ՝ լավ է ազնիվ նիկոլական լինել, քան տարբեր իշխանությունների «դուդուկի տակ պարող» անսկզբունքային էակներ։
Հ.Գ. Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում»։