10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Երեւակայության արգելակները հասցնում են անգործության. Առավոտ

“Առավոտ” գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. “Եթե որեւէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր երեւակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա եւ այդ չափազանց նեղ սահմաններում շարժվելով՝ ներկայացնում է համապատասխան պատկեր:

Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիր Հենրի Ֆորդը նման առիթով ասել է՝ “եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, նրանք կպատասխանեին՝ “ավելի արագ ձիեր”: Պարզ է՝ մարդիկ ձիեր են տեսել, եւ նրանց մեծ մասի երեւակայությունը դուրս չի գալիս ձիով տեղափոխվելու կարծրատիպից….

“Մենք երբեք քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր չենք դառնա”, “իշխանությունը միշտ թալանելու է ժողովրդին”, “մենք մշտապես կմնանք Ռուսաստանի գաղութը”, “մեր ժողովուրդը միշտ թշվառ է ապրելու”, “Հայաստանում երբեք արդար ընտրություններ չեն լինելու” եւ այլն: Ահա երեւակայության այն արգելակները, որոնք միանգամից գցում են հայաստանցիներին հուսահատության գիրկը եւ դրդում են անգործության”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ