25 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են…

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է.

՛՛ …Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է լինելու մեր հասարակության հետ տնտեսության զրոյական աճի պայմաններում: Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են, մենք դառնալու ենք ավելի անվճարունակ: Սոցիալապես անապահով, թշվառացած հասարակությունը երկու ելք ունի՝ պայքարել կամ արտագաղթել: Հայաստանում բացակայում է ռացիոնալ մոտիվացիա ունեցող ընդդիմությունը, հետևաբար՝ կազմակերպված պայքարի մասին մտածելն անիմաստ է: Սոցիալական բունտի հեռանկարը երկրին որևէ լավ բան չի խոստանում, ինչպես նաև արտագաղթի նոր ալիքը: 2015-ը վատ է մեկնարկել, տնտեսության առումով՝ լավատեսության հիմքեր նույնպես չկան: Երկիրը կանգնած է կառավարման որակը բարձրացնելու կամ ցնցումների անխուսափելիության երկընտրանքի առջև՛՛,-գրել է Սուրենյանցը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ