Մեղք գործելով մարդիկ հակառակվում են Աստծուն և հեռանում Նրանից. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեղք գործելով մարդիկ հակառակվում են Աստծուն և հեռանում Նրանից, բայց չեն ընկալում, որ մեղքն ուղղված է առաջին հերթին հենց այն մարդու դեմ, ով դա գործում է, որովհետև մեղք գործելով ինքդ քեզ ես վնասում և քո շրջապատին, որի կենսականության փլուզումը, սահմանափակում է մարդու կյանքը:
Աստծո համար պարզ էր, որ մարդիկ խախտելու էին պատգամը, սակայն բացահայտելու համար մարդու ազատ կամքն ու նրան ցույց տալու, որ ունի ընտրության իրավունք, որ ազատ է, թույլ տրվեց, որպեսզի ինքնուրույն որոշեն իրենց կյանքի ուղին: Եվ մարդը որոշեց ապրել առանց Աստծո` կյանքի կենտրոնում դնելով իր անձն ու «ես»ը, դառնալով ինքնակենտրոն:
Ներդաշնակ համակարգը խաթարվեց, խախտվեց կյանքի հոգեղեն զորության հաղորդակցությունն Աստծո հետ և ամենայն ինչ դարձավ անկայուն ու քայքայվող»: