20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը. Առավոտ

Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից մի հատված.

՛՛Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Թվում է, թե հարցը տարօրինակ է հնչում: Ոչ ոք չի ցանկա­նում հայտնվել զոհի կարգավիճակում, բայց ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը’ այդ դիրբը որոշ առավելություններ է տալիս: ՛՛Խումբը, որը ճա­նաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճի­րը, այնքան անվիճելի են իրավունքներն այսօր’ միայն ՛՛նեղություն կրած՛՛ խմբի անդամ լինելու միջոցով՛՛- գրում է նա:

Ինձ թվում է՝ հոգեբանական այդ մեխանիզմը գործում է նաեւ անհատական մակարդակով: Ոչ մի մարդու կյանք միայն հաճույքներից կամ վայելքներից կազմված չէ: Սակայն մարդկության մի մասն իր կյանքն ապրում է զոհի գիտակցությամբ’ իր գործողությունները, զգացմունքները, մտքերը կառուցում է’ ելնելով այն ՛՛կանխավարկածից՛՛, որ կյանքն իրեն անընդհատ նեղացնում է, հետեւաբար նա ոչ միայն արժանի է խղճահարության, այլև բոլոր հարցերում ճիշտ է և արդարացի՝ զուտ այն պատճառով, որ զոհ է: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ