24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազատության հրապարակի աստիճաններին խաղալիքներ ու մոմեր են, իսկ մարդիկ լուռ սգում են /վիդեո/ֆոտո/

Այսօր առավոտից Ազատության հրապարակում քաղաքացիները իրականացնում են մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիի ոճրագործության վերջին զոհի՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի: Ազատության հրապարակի աստիճաններին տասնյակ խաղալիքներ ու հարյուրավոր մոմեր կան: Քաղաքացիներն իրենց փոքրիկների ձեռքերը բռնած՝ տեղում բացատրում են տեղի ունեցածը, և երեխաներն իրենց խաղալիքներն են դնում Սերյոժա Ավետիսյանի նկարի կողքին: Մարդիկ մի տեսակ լուռ են, խոսելու ցանկություն չունեն, վառում են մոմերը, աղոթում և հեռանում:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անհնազանդ քաղաքացի ներկայացած Պավլիկ Սարգսյանը նշեց, որ այս ողբերգությունը ցնցել ու միևնույն ժամանակ միավորել է հայ ժողովրդին: Նա, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ կարծում են՝ հարկավոր է սգո օր հայտարարել: ՛՛Հայ ժողովուրդը պետք է պահանջատեր լինի: Ես չեմ հավատում, որ գոյություն ունի Պերմյակով, սա հանցագործություն է հայ ժողովրդի դեմ, որը գուցե երբեք էլ չբացահայտվի՛՛,-նշեց նա:

Քաղաքացիների թիվը գնալով ավելանում է, և նրանք սպասում են հոգևորականի կողմից մատուցվող  հոգեհանգստին: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ