Նաիրիտցիները հարգում են սուգը, բայց պահանջում են /վիդեո/
Նաիրիտցիները այսօր առավոտից նախագահական նստավայրի մոտ են: Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ իրենց միլիոննների հասնող աշխատավարձերը:
Մեզ հետ զրույցում աշխատակիցներից՝ Սերգեյ Պապյանը նշեց, որ այսօր վերջին օրն է, որ ըստ ՀՀ վարչապետի խոստացածի պետք է ստանային երկու ամսվա աշխատավարձ, սակայն ոչ մի գումար էլ չեն ստացել:
Նաիրիտցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիի սպանդից հետո երեկ մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակը: Նրանք նշեցին, որ հարգում են ողբերգության զոհերի հիշատակը, սակայն քանի-որ պետական սուգ հայտարարված չէ, իրենք չեն դադարեցնի իրենց պայքարը:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
Մանրամասները՝ տեսանյութում: