Ովքեր են սադրիչները. պատգամավորն ու համապատասխան մարմինները լավ գիտեն /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար անհասկանալի է, թե ինչու է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ինչպես ցուցմունքում էր նշել, ջուր խմելու համար բավական տարածք անցել ու հենց Ավետիսյանների ընտանիքից որոշել ջուր խնդրել: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Պատգամավորը կարևոր խնդիր է համարում նաև այն, որ գյումրեցիների սուքը որոշ մարդիկ չփորձեն իրենց քաղաքական շահերի համար օգտագործել: ՛՛Սադրանք կազմակերպելն այս պարագայում ու այս ձևով հղի է ավելի մեծ վտանգներով՛՛,-նշեց նա: Պատգամավորը, սակայն, չցանկացավ անուններ տալ, հավելեց, որ համապատասխան մարմինները ևս գիտեն նրանց մասին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: