21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը կրկին ճիշտ վարվեց

Ինչպես գիտենք վաղը` հուվարի 20-ին, տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որին ներկա կլինեն մի շարք անհայտ և անիմաստ կառույցներ:

Ըստ ԲՀԿ-ի` սա հերթական կոնսոլիդացիոն ալիքն է, որը նախաձեռնում է ԲՀԿ նախագահը: Նրանք մոռանում են, որ ժամանակին խոսում էին Եռյակի անունից և ասում, որ իրենք լիդերի դեր չեն ստանձնել, և ամեն ինչ արվում է փոխհամաձայնությամբ: Այնինչ այս խորհրդաժողովին «Ժառանգությունը» մասնակցելու է մասնակի, ու լինելու են ընդամենը ներկայացուցիչներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, նրանք դեռևս դեկտեմբերի 25-ին հայտարարել էին, որ Եռյակի ձևաչափերում են համագործակցում ԲՀԿ-ի հետ և կոնկրետ այս նախաձեռնության շրջանակներում մասնակցություն չեն ունենալու:

Եվ իրոք… Ի՞նչը պետք է ստիպի ՀՀ առաջին նախագահին մասնակցելու ինչ-որ մի խորհրդաժողովի, որին հրավիրված են քաղաքական կշիռ չունեցող բազմաթիվ ուժեր:

Ալիսա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ