09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Փոքրիկ Սերյոժային տեղափոխելն անհնար է

 “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը երկուշաբթի՝ հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց,  որ փորքիկի  մոտ օրեցօր նոր խնդիրներ են առաջանում:  

“Նույնիսկ երեխայի տեղափոխումը Գյումրիից մեզ մոտ եղել է պրոբլեմատիկ եւ ճանապարհին կարող էինք կորցնել նրան: Երեխան այս վայրկյանին տեղափոխման ենթակա չի, նույնիսկ առաջին հարկ իջացնել չենք կարող` իրեն ապարատից անջատելը կարող է ճակատագրական լինել:   Տա Աստված` կարողանանք երեխային հանել այս կրիտիկական վիճակից, ստաբիլիզացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, թոքային անբավարարությունը եւ, բնականաբար, երիկամների աշխատանքը կայունացնել”,-ասաց նա:

Երկուշաբթի առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել  է երիկամային եւ սրտանթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալդիալիզ:

Ըստ Դալլաքյանի,  այս պահին երեխան լրջագույն խնդիրներ ունի բոլոր օրգան-համակարգների հետ եւ նմանատիպ իրավիճակում ճիշտ չէ կանխատեսումներ անել, թե ինչպես կլինի երեխայի վիճակը հետագայում:  

“Մեր պայքարը եղել է ծագող տարբեր բարդությունների դեմ պայքարելն ու երեխայի վիճակը կայունացնելը”,-ասաց Դալլաքյանը: 

Հիշեցնենք նաեւ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկելու՝ երեխայի հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան Մոսկվա տեղափոխելու համար։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ