06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կասկադի ախռանիկները՝ Հայաստանի դրոշի դեմ…. /վիդեո/

Տիգրան Մեծ բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է.

Այսօր Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն Ավետիքի Գևորգյանը քաշքշուկի մեջ է հայտնվել «Կասկադ»-ի անվտնգության աշխատակիցների` ախռանիկների հետ: Այսօր` հունվարի 18-ի կեսօրին, երբ «Տիգրան Մեծ»-ի նախագահը ցանկացել է մի քանի երիտասարդների լուսանկարել կասկադում, հայկական Եռագույնը ձեռքներին, երբ նրան են մոտեցել ախռանայի տղերքը և հրահանգել ցած իջեցնել դրոշը` պատճառաբանելով, որ այդպիսի արարաք չի կարելի անել տվյալ տարածքում:

Այդ ամենից հետո, սկիզբ է առել վիճաբանություն, որի ժամանակ ազատամարտիկ լրագրողը փորձել է պարզաբանել, թե ի՞նչու Կարսում, Մուշում, Անիում, Վանում, կամ Արարատ լեռան գագաթին վեր բարձրացրած Հայաստանի դրոշն այսօր չի կարելի բարձրացնել Հայաստանում և հենց մեր երևանի սրտում` Կենտրոնում գտնվող Կասկադում: Հիշեցնենք, որ վաղը` հունվարի 19-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-երորդ տարելիցը, ով դեռևս հեռավոր 1988-ին առաջինն է բարձրացրել Անկախ Հայաստանի դրոշը: Այսօր Սրապիոն Գևորգյանը շարունակում է Մովսես Գորգիսյանի խորհրդանկաշան գործը և Արևմտյան Հայաստանի, Արցախի և ՀՀ տարածքներում, ամենուրեք բարձրացնում Հայոց Եռագույնը:

«Տիգրան Մեծ»-ի նախագահը շատ է բազմապիսի խոչնդոտներ տեսել` մեծամասամբ թուրքերի տիրապետության տակ գտնվող տարածքներում, երբ նրան թույլ չեն տվել դրոշ բարձրացնել, կամ հետապնդել` բարձրացրելուց հետո, սակայն, որ Հայաստանում նման դեպք պատահեր` երբքէ չեր եղել: Ինչպես Սրապիոն Գևորգյանն է ասում` այս արարքով տվյալ «մասնավոր տարածքի» ղեկավարները լուրջ կարսածանքի տակ են դնում իրենց ազգային պատկանելությունը: Ինչևէ` «Տիգրան Մեծ» Հիմնադրամը հայտարարում է, որ վաղը` հունվարի 19-ին նախատեսվելիք միջոցառումը կկայանա: Ժամը 13:00-ին Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության թանգարանի մատույցներից կմեկնարկի երթը դեպի Ազյագին Հերոս Մովսես Գորգիսյանի գերեզման: Երթի մասնակիցները առիթ կունենան տեսնելու նաև Մուշում, Անիում, Կարսում, Վանում, Արարատի գագաթին և այլուր բարձրացրած լեգենդար եռագույն դրոշը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ