09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ես չեմ խոնարհվում, մամ…բայց հոգնել եմ

Գյումրիում ռուս զինվորի իրականացրած  սպանդից հրաշքով փրկված փոքրիկի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է:

 Սոցկայքերի օգտատերերը շարունակում են առաջարկել աղոթել  փոքրիկ Սերյոժայի համար:

Համացանցում հայտնվել է նաեւ բանաստեղծություն` նվիրված փոքիկ Սերյոժային:  

Մամ, ես հերոս եմ,
Մամ, ես ուժեղ եմ,
Մամ, ես շատ քաջ եմ,
Ես չեմ խոնարհվում, մամ,
Մամ, …բայց հոգնել եմ,
Գիտես ես որտեղ եմ,
Կյանքի ու մահու հենց խաչմերուկին,
Տեսնում եմ քեզ, մամ,
Թե ձեռքդ մեկնես
Գիրկդ կընկնեմ, մամ,
Բայց սպասիր մի պահ, մամ
Մի ողջ ազգություն, մի հսկա բանակ
Ինձ է սպասում, մամ,
Ինձ է կանչում, մամ,
Պետք եմ նրանց, մամ,
Ես պիտի ապրեմ…

Ներիր մամ, բայց ես,
Ես զինվոր եմ, մամ,
Ես պիտի ապրեմ հանուն իմ ազգի,
Հանուն քեզ, հորս, հանուն Հասիկի,
Պապ ու տատիկի,
Մամ, լսում ես, մամ…
Հոգնել եմ, մամ… բայց իմ հայրենին
Կանչում է ինձ, մամ…
Ներիր, մամ, ներիր,
Ես…գնամ, ապրեմ…մամ…

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ