14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ես ուսանող եմ” խորագրով լուսանկարների միջազգային մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հ. Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը հրավիրում են մասնակցելու «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միազգային մրցույթին։ 

Մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. հունվարի 20-ը [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով պետք է ուղարկեն հետաքրքիր, զավեշտալի լուսանկարներ իրենց ուսանողական կյանքից։ Լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ սմարթֆոն հեռախոսներում։ 

Մրցույթը գնահատելու համար կձևավորվի ժյուրիի երկու կազմ՝ պրոֆեսիոնալ ժյուրի և ժողովրդական ժյուրի։ Հաղթողները կարժանանան դիպլոմների և պարգևների։ 
Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու լուսանկարչական արվեստի ոլորտի հայտնի մասնագետների կողմից կազմակերպվող վարպետության դասերին։ 

Հաղթող լուսանկարները կմասնակցեն RACCORD GROUP կազմակերպության միջազգային մրցույթներին, ինչպես նաև կընդգրկվեն կազմակերպության լուսանկարների արխիվում։ Մրցույթի ավարտից հետո կհրատարակվի էլեկտրոնային կատալոգ, որտեղ կընդգրկվեն մասնակիցների աշխատանքները։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ